Վրաստանի միգրացիոն ծառայությունը քննարկում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին ապաստան տրամադրելու հարցը, ով Բաքվի պահանջով ձերբակալվել էր Թբիլիսիում։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Դմիտրի Նոզաձեն, փոխանցում է NewsGeorgia-ն։
Սեպտեմբերի 3-ին միգրացիոն ծառայության աշխատակիցները բանտում հարցազրույց են վերցրել Սադիգովից: Նրա կնոջ՝ Սևինջ Սադըգովայի խոսքով, լրագրողն իրենց տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանում և Վրաստանում հետապնդումների, ինչպես նաև կեղծ մեղադրանքներով գործեր հարուցելու մասին, ապաստանից հրաժարվելու դեպքում պաշտպանական կողմը կդիմի դատարան։
Այժմ Սադիգովը մնում է Գլդանիի բանտում։ Սևինջն ասում է, որ տղամարդու առողջական խնդիրները վատացել են։ Սադիգովը Թբիլիսիում ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Վրաստանի իշխանությունները մտադիր են նրան արտաքսել Ադրբեջան, որտեղ նա մեղադրվում է շորթման մեջ։
Աֆղան Սադիգովը բազմաթիվ ադրբեջանցի լրագրողներից մեկն է, ով բանտում է անցել: Նա ադրբեջանական Azel.tv կայքի գլխավոր խմբագիրն էր։ Սադիգովը հիմնականում զբաղվում էր կոռուպցիայի և սոցիալական անարդարության հետ կապված թեմաներով՝ հաճախ քննադատելով կառավարությանը և մերկացնելով տեղական պաշտոնյաների ապօրինությունները:
2020 թվականին նա Ադրբեջանում դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ շորթման մեղադրանքով։ 2023 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Սադիգովը չի ընդունել իր մեղքը։ Նա բանտում հացադուլ է հայտարարել և մեղադրանքը կապել իր մասնագիտական գործունեության հետ։ Տեղի իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Սադիգովին Թբիլիսիում բերման ենթարկելուց հետո վրացի լրագրողները բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել իրենց գործընկերոջը։
Վրաստանը դիտարկում է ընդդիմադիր ադրբեջանցի լրագրող Սադիգովին ապաստան տրամադրելու հարցը

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























