Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն 2012 թ. ստուգումներ կանցկացնի 2386 սուբյեկտներում, որոնց ցանկը ներկայացված է կոմիտեի պաշտոնական կայքում:
Կազմակերպությունների ցուցակը կազմվել է`առաջին անգամ հաշվի առնելով ռիկսի գործոնը:
Ցուցակում են նաեւ մի շարք հայտնի ընկերություններ, օրինակ, «Հայրապետյան եղբայրներ», Ameria, «Չորս ընկեր», Star Divide, «Փարիզյան սուրճ», Metropol, «Երեւանյան գարեջուր», «Արմավիա», Grand Tobacco, «Մանանա գրեյն», «Միկա ցեմենտ», «Ալեքս Գրիգ», «Արարատ ցեմենտ» ընկերությունները:
Նշենք նաեւ, որ օրենքը սահմանում է ստուգումների հաճախականությունը: Մասնավորապես, բարձր ռիսկայնության հարկատուների մոտ ստուգումները կարող են անցկացվել ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ, միջին ռիսկայնության տնտեսվարող սուբյեկտների մոտ` երեք տարին մեկ անգամ, եւ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` հինգ տարին մեկ անգամ:



























