47-ամյա փաստաբան Քեննեթ Շնայդերը` Փենսիլվանիա նահանգից, 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռուս դեռահաս Ռոման Զավարովին պղծելու համար: Փաստաբանը ռուս տղային նաեւ 35 հազար դոլարի չափով տուգանք կվճարի:
Դատարան տվյալներով` Շնայդերը առաջին անգամ տղային պղծել է 1998թ., երբ Զավարովը 12 տարեկան է եղել: Բարեգործական Apogee Foundation կազմակերպությունը ղեկավարող փաստաբանը անչափահասի ծնողներին առաջարկել է վճարել բալետի դպրոցի վարձավճարը, եւ տղան տեղափոխվել է նրա Մոսկվայի բնակարան:
Ավելի ուշ` 2001թ., Շնայդերը տղային տարել է Ֆիլադելֆիա` Rock School for Dance Education դպրոցում ուսանելու համար: Այդ ընթացքում նրանց միջեւ սեռական հարաբերությունները շարունակվել են: Ընդհանուր առմամբ, Շնայդերը դեռահասի հետ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել 6 տարի շարունակ, տեղեկացնում է «Лента.Ру»-ն` վկայակոչելով Philadelphia Daily News-ին:
Պարողը Շնայդերի դեմ քաղաքացիական հայտ է ներկայացրել 2008թ.: 2010թ. նրան Կիպրոսում ձերբակալել եւ բերել էին ԱՄՆ, որտեղ ավելի ուշ ատենակալների կողմից մեղավոր էր ճանաչվել անչափահասի հետ սեռական կապի մեջ մտնելու նպատակով արտասահմանյան ուղեւորություն իրականացնելու մեջ: Շնայդերն ինքը հերքում էր մեղքը:
Ներկա պահին 25-ամյա Զավարովը ամուսնացած է եւ բալետի պրոֆեսիոնալ պարող է:




























