Ուրախ էի հանդիպել Հայաստանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի, Արարատ Միրզոյանի հետ՝ նշելու մեր գործընկերության վերջին հաջողությունները։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։
«Վիզաների ազատականացում, աջակցություն անվտանգությանը, աճի և կայունության պլան, փոխանակումներ մարդկանց միջև. ԵՄ-ն ուս ուսի տված կանգնած է Հայաստանի հետ»,- գրել է նա։





























