Աշխարհի խոշորագույն Thomson Reuters լրատվական գործակալության տնօրեն Թոմ Գլոսերը հրաժարական է տալիս: 2012թ. հունվարի 1-ից Գլոսերի պաշտոնը կզբաղեցնի հոլդինգի ներկա գործադիր տնօրեն Ջեյմս Սմիթը` մարդ, ով «մոտ է գործակալության հիմնադիրների ընտանիքի հետ»,- հայտնում է Accosiated Press-ը:

Գլոսերի ազատման գլխավոր պատճառը գործակալության սեփականատերերի դժգոհությունն է` կապված եկամտաբերության նվազման հետ: Թոմսոն ընտանիքը, որին պատկանում է Reuters-ի բաժնետոմսերի 55 տոկոսը, արդեն 5 մլրդ դոլար է կորցրել: Ընթացիկ տարվա սկզբից ի վեր Reuters-ի հայտերը էժանացել են 29 տոկոսով, գրում է «Газета.Ru»-ն: