Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում մահացել է ռուսաստանցի հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն, հայտնում է Московский комсомолец-ը։

Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցինին, Նիկոլայ Սվանիձեն մահացել է Մարշալ Վասիլևսկու փողոցի իր բնակարանում։ Նա 69 տարեկան էր։

Սվանիձեն կանգնած էր ռուսական հեռուստատեսության ստեղծման ակունքներում։ Եղել է հասարակական-քաղաքական հաղորդումների հեռուստահաղորդավար, որոշ ժամանակ եղել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության նախագահ։

Վերջին տարիներին Նիկոլայ Սվանիձեն ծանր հիվանդ էր՝ նրա մոտ ախտորոշվել էր ուղեղային իշեմիա։