Հինգշաբթի օրը ոստիկանը կրակ է բացել Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքի ոստիկանական բաժանմունքում, ինչի հետևանքով սպանվել է մի կասկածյալ, որը ձերբակալվել է աստվածանարգության մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական կառավարության ներկայացուցչին:
Սպանվածը Սայեդ Խանն է։ Ոստիկանությունը հայտնել է, որ նա ձերբակալվել է նախօրեին այն բանից հետո, երբ ոստիկանները խլել են նրան զայրացած ամբոխի միջից, որը պնդում էր, որ նա վիրավորել է իսլամի մարգարեին Մուհամեդին:
Մահացու հրաձգության մեջ ներգրավված սպան ձերբակալվել է, հայտնել է ոստիկանության խոսնակ Մոհամմադ Խուրրամը։ Նա հավելյալ մանրամասներ չի հայտնել։
Պակիստանում ոստիկանը հենց ոստիկանական բաժանմունքում կրակել է աստվածանարգության մեջ կասկածվողին

Հասանելի է
русский



























