Փարիզի դատարանը երկու ֆրանսուհիներին, որոնք՝ զրպարտչական լուրեր են տարածել՝ հայտարարելով, թե Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիթ Մակրոնն իբր ի ծնե արական սեռի է պատկանել, դատապարտվել են խոշոր տուգանքի։ Դրա մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ մասնավորապես երկու կանայք պետք է «8 հազար եվրո վճարեն որպես Բրիջիթ Մակրոնի բարոյական վնասի փոխհատուցում, ևս 5 հազար եվրո՝ նրա եղբորը՝ Ժան-Միշել Տրոնյեին, որը հանդես է եկել որպես հայցվոր»։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Էմանուել Մակրոնի ամուսնության մասին զրպարտչական տեսությունը հայտնվել է 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց անմիջապես հետո։
Ֆրանսիայի նախագահը բազմիցս հերքել է այդ լուրերը։ Այս տարվա մարտին նա հայտարարել է, որ «օրենքի գործիքները պետք է օգտագործվեն սոցիալական ցանցերում օրենքները կիրառելու համար, որտեղ տարածվում են ամենաանհեթեթ պնդումները»։





























