Արտերկրյա կյանքի գաղափարն այսօր Վատիկանում ոչ ոքի չի վախեցնում, ավելին, այնտեղ պատրաստ են մկրտել այլմոլորակայիններին, եթե նրանք այդ մասին խնդրեն:
Ելույթ ունենալով Բրիտանական գիտական փառատոնում, Վատիկանի առաջատար աստղագետ Գայոս Կոնսոլմանոն հավաստիացրել է, թե կաթոլիկ եկեղեցին ուրախ կլինի, եթե այլմոլորակայինները տեղեկացնեն իրենց մասին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Կոնսոլմանոն հավաստել է, թե գիտությունն ու կրոնը կարող են հրաշալի գոյակցել, ասել է, թե կաթոլիկ եկեղեցին դարեր շարունակ աջակցություն է հայտնել գիտական առաջընթացին: Նա նշել է, թե պատրաստ է անձամբ մկրտել այլմոլորակայինի:
Վատիկանի ներկայացուցիչը, ցավոք, չի հիշատակել Ջորդանո Բրունոյի անունը, ում այրեցին կրակի վրա:




























