Նամիբիայում վայրի կենդանիների կյանքին հետեւող լուսանկարիչները հետաքրքիր կադրեր են ստացել, երբ գետից ջուր խմելուց հետո առյուծը պատահաբար  նստել է հետեւում շրջող մի շնագայլի վրա։

Առյուծի ծանրության տակ հայտնված շնագայլը ցավից վնգստացել եւ աշխատել է ազատվել։ Դժվարին իրավիճակից Փրկված շնագայլն այնքան կատաղած է եղել, որ փորձել է հարձակվել իրեն զարմանքով նայող առյուծի վրա։

Օնգավայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Քեն Ստրատֆորդը նշել է, թե շնագայլերի կողմից առյուծների դեմ նման արձագանք նախկինում երբեք չի նկատվել։