ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի դաշնակիցները մտահոգված են, որ աջակողմյան ակտիվիստ Լորա Լումերի հետ առնչության պատճառով նա կարող է ձայներ կորցնել առանցքային նահանգներում, գրում է NBC News-ը։

ԱՄՆ նախագահի թեկնածուի դաշնակիցները NBC News-ին ասել են, որ կան «իրական մտահոգություններ» Լումերի և Թրամփի կապի առիթով, հատկապես այս շաբաթ նրա ռասիստական գրառումից հետո, որում ասվում էր, որ նախագահական ընտրություններում Հարիսի հաղթանակի դեպքում «Սպիտակ տնից կսկի քարիի հոտ գալ, իսկ Սպիտակ տանը ելույթները կանցկացվեն քոլ-կենտրոնի միջոցով»։

«Նա պետք է գնա: Լորա Լումերը չի կարող մնալ: Նա պարզապես չի կարող: Նա անհանդուրժող է», - ասել է Թրամփի կողմնակիցներից մեկը NBC News-ին:

«Այդ կինը այդպիսի ռասիստական ​​ձևով հարձակվեց Միացյալ Նահանգների փոխնախագահի վրա։ Դա սարսափելի էր, և նա ներողություն չի խնդրել»,- հավելել է լրատվամիջոցի զրուցակիցը։

ԱՄՆ նախկին նախագահի մի քանի դաշնակիցներ նաև զգուշացրել են, որ Լումերի հռետորաբանությունը Հարիսի նկատմամբ կարող է վնասել Թրամփի հեղինակությանը քննադատաբար տրամադրված ​​ընտրողների շրջանում, հատկապես Ջորջիայի և Հյուսիսային Կարոլինայի առանցքային նահանգներում, որտեղ մեծ քանակությամբ հնդկացիներ և հնդիկներ են ապրում: Թրամփի մեկ այլ դաշնակից NBC News-ին ասել է, որ Թրամփին այդ մասին ուղղակիորեն զգուշացրել են «Ջորջիայի և Հյուսիսային Կարոլինայի մարդիկ»։