ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի օրը կշտամբանքներ է հնչեցրել հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի հասցեին՝ հայտարարելով նրա հանդեպ իր «ատելության» մասին։

Truth Social սոցիալական ցանցում իր գրառման մեջ Թրամփը մեծատառերով գրել է. «ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԹԵՅԼՈՐ ՍՎԻՖԹԻՆ»:

Անցած շաբաթ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի միջև տեղի ունեցած բանավեճից անմիջապես հետո Սվիֆթը Instagram-ի իր 284 միլիոն հետևորդներին հայյտնել է, որ մտադիր է քվեարկել Հարիսի օգտին, «քանի որ նա պայքարում է իրավունքների և գործերի համար, որոնք, պաշտպանելու համար, ըստ իս, մարտիկ է պահանջվում»:

Թրամփը սկզբում անտեսել է Սվիֆթի դիրքորոշումը՝ պարզապես ասելով, որ ինքը «Թեյլորի երկրպագուն չէ»:

Հարիսի թեկնածության աջակցության մասին Սվիֆթի գրառումը ավելի քան 9 միլիոն հավանում է հավաքել, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, որ այն կարող է մեծացնել նախագահական ընտրություններում հաղթելու դեմոկրատի հնարավորությունները: