Կենտրոն վարչական շրջանում, դեկտեմբերի 1-ին, ջրամատակարարման դադարեցման պատճառը «Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարներ» /ՕԿՋ/ խմբում կատարվող աշխատանքներն էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան Ջուր» ընկերությունից:

Ըստ «Արեւելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի գլխավոր ինժեներ Արթուր Զակեոսյանի, դրանց շնորհիվ ստեղծվել է Կենտրոնի այլընտրանքային ջրամատակարարման հնարավորություն: Եթե նախկինում  տարածքը սնուցող թիվ 1 ՕԿՋ-ի շահագործման դադարեցումը /վերանորոգում, կարխարգելիչ նպատակներով լվացում եւ այլն/ հանգեցնում էր տարածքի ջրազրկմանը, ապա այսուհետ նման դեպքերում շրջանի ջրամատակարարումը կիրականացվի թիվ 2 ՕԿՋ-ից:

«Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարներ»-ի տարածքում ստեղծվել է նոր հիդրավլիկ հանգույց, տեղադրվել է էլեկտրամագնիսական հոսքաչափ եւ ջրի ճնշման կարգավորիչ, ինչը թույլ է տալիս Կենտրոնում ապահովել ավելի հուսալի ջրամատակարարում: