Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, դեկտեմբերի 1-ին, ջրամատակարարման դադարեցման պատճառը եղել է շրջանի մեծ մասը սնուցող «Արին-Բերդ» ՕԿՋ-ում սողանքների առկայությունը:

«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամանակին ձեռնարկված միջոցների արդյունքում, ըստ «Արեւելք» շահագործման տնօրինության «Էրեբունի» տեղամասի գլխավոր ինժեներ Արայիկ Եղիկյանի, արմատապես վերակառուցվել է ՕԿՋ-ի «Չոր խուցը», փոխարինվել են փականները եւ նորոգվել կամ տեղադրվել են ժամանակակից ավտոմատ չափիչ սարքեր:

«Արին-Բերդ» ՕԿՋ-ն նորից գործում է, ապահովելով շրջանում հուսալի ջրամատակարարում: