Հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվելն այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու», -հավելեց նա։

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հրավեր եղե՞լ է, Սրբազանը պատասխանեց, որ այդ մասով հավելյալ ծանուցում կլինի։