Ցեղասպանության հուշահամալիրում ես խոսել եմ երևույթների մասին, անձնավորվածություն չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ինքը անեծքի ու նզովքի խոսքեր էր հնչեցրել իշխանությունների հասցեին:
«Մենք խոսում ենք գոյություն ունեցող արատների, մեղքերի, սխալ ընթացքների մասին։ Եթե մենք նզովքի մասին խոսում ենք՝ որպես ինստիտուցիոնալ երևույթ, ապա դա կյանքի է կոչվում համապատասխան գործիքակազմերով։ Մինչդեռ Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեցրած խոսքս վերաբերում էր ինձ՝ իմ դիտարկումներն ու գնահատականներն էին։
Խոսքը վերաբերում էր բոլոր նմանօրինակ երևույթներին։ Չեմ կարծում, որ պետք է Մյուռոնօրհնեքի արարողությանը իշխանություններին հրավիրելու և Ծիծեռնակաբերդի խոսքում կատարված շեշտադրումների միջև անջրպետ ու ջրբաժան տեսնել»,-հավելեց նա։





























