Անհանգստություն կա, որ Հայկական ԱԷԿ-ը կարող է փակվել՝ դառնալով ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքական կոնյունկտուրային խաղերի զոհ, որը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ վեկտորով ընթանա։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի թեմայով համաժողովում սեպտեմբերի 18-ին ասել է էներեգտիկ անվտանգության գծով փորձագետ Արմեն Մանվելյանը։ Նա նշել է, որ Հայկական ԱԷԿ-ին բաժին է ըկնում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 30-40 տոկոսը՝ հիշեցնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են պահանջել փակել այդ կայանը եւ, չնայած ԱԷՄԳ դրական եզրակացությանը, ՀՀ իշխանությունները տրվում են դրան եւ հայտարարում, որ կկառուցեն մոդուլային ԱԷԿ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը իր տարածքում նման կայան չի կառուցել, իսկ ահա Հայաստանն այդ մասին արդեն խոսում է։
Փորձագետն ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի արտադրական հնարավորությունները կազմել են 887 մլն կՎտ/ժ՝ Հայաստանի կարիքների 10 տոկոսը։ «Եթե 1980-ականներին Լեռնային Ղարաբաղում տարեկան արտադրվում էր 58 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա ԼՂՀ անկախության տարիներին՝ 192 մլն»,- ավելացրել է նա։




























