Շվեդիայի արտգործնախարարին և արդարադատության նախարարին տեղափոխող ինքնաթիռը Թուրքիա մեկնելիս տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է Ստոկհոլմ, ինչի հետևանքով անվտանգության կարևորագույն հանդիպումը հետաձգվել է: Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով շվեդ պաշտոնյաներին։

Շվեդիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ անձնակազմին և ուղևորներին անմիջական վտանգ չի սպառնում, և հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի:

Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը և արդարադատության նախարար Գունար Շտրոմերը պետք է իրենց առաջին հանդիպումը անցկացնեն թուրք պաշտոնյաների հետ՝ Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտին առնչվող անվտանգության պայմանագիրը քննարկելու համար, որին, ըստ պայմանավորվածության՝ պետք է հավանություն տա Անկարան:

Քրդստանի բանվորական կուսակցության նկատմամբ Շվեդիայի դիրքորոշման պատճառով Թուրքիան ավելի քան մեկ տարի ուշացումից հետո հունվարին վերջապես հաստատել է ռազմական դաշինքին միանալու Շվեդիայի հայտը։