Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ թագավորությունը հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ, քանի դեռ Պաղեստին պետություն չի ստեղծվել, հայտնում է Al Jazeera-ն։
«Մենք վերստին հաստատում ենք, որ թագավորությունը մերժում և խստորեն դատապարտում է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի օկուպացիոն վարչակազմի հանցագործությունները»,-մեջլիս աշ-Շուրայի՝ Խորհրդատվական խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը:
Թագավորությունը չի դադարեցնի Արևելյան Երուսաղեմի մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու իր անխոնջ ջանքերը, և մենք հաստատում ենք, որ առանց դրա թագավորությունը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի»։





























