ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կազմել է 387.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.23 դրամ (աճել է 2.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.44 դրամ (աճել է 4.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-430 դրամով, վաճառվում է 433-440 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.71-4.15 դրամով, վաճառվում է 4.24-4.71 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:
Եվրոն գնվում է 429 դրամով, վաճառվում է 432-433 դրամով:
Ռուբլին գնվում է 4.13-4.15 դրամով, վաճառվում է 4.20-4.22 դրամով:





























