Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  եւ Մասիսի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին, Մասիս քաղաքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Տիգրան Մարգարյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով:

Մարգարյանը կալանավորված է: Կատարվում է քննություն: