Մեր նպատակն է ունենալ այնպիսի պայմաններ, որ կարողանանք 10 մլն մարդ սպասարկել մեր օդանավակայաններում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մեզ համար կարեւոր են նաեւ ներքին չվերցները, մասնավորապես, չափազանց կարեւոր է դեպի Կապան չվերթները: Հիմա արդեն շաբաթական երեք չվերթ ունենք, եւ մեր նպատակն է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային կամ տարածաշրջանային, որը թռիչքներ կիրականացնի ոչ միայն դեպի Երեւան, այլեւ հարակից որոշ քաղաքներ հարեւան երկրներում»,-ասաց նա:
Սանոսյանը նկատեց, որ մենք նոր ավիուղիներ ունենք եւ մեր ինքնաթիռների պարկն է թարմացել. «Հայկական ընկերությունները մի քանի ուղղություններով թռիչքներ ունենք: Մենք արդեն 45 ուղղությամբ թռիչքներ ունենք:
Օրեր առաջ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ ավիացիոն կապ հաստատվեց, մենք նոյեմբերին սպասում ենք Երեւանի եւ Դելիի միջեւ կապին: ՀՅիմա ակտիվ աշխատանք ենք տանում դեպի Նյու Յորք եւ դեպի Լոս Անջելես ուղիղ կապի հաստատման ուղղությամբ: Կարծում եմ՝ 2025-ին այդ ուղղությամբ արդյունք կունենանք»,- հայտարարեց նախարարը:





























