Հատուկ գործողության ընթացքում Չեչնիայի Շալինսկի շրջանի Սերժին-Յուրտ բնակավայրի մոտակայքում ոչնչացվել են 5 վարձկաններ։ « РИА Новости»-ի հաղորդմամբ, վիրավորվել է հայտնի արաբ վարձկան Յասիրը։ Հատուկ գործողությունը անձամբ ղեկավարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։