Ադրբեջանում ՁԻԱՀ-ից 424 մարդ է մահացել, տեղեկացնում է Xinhua գործակալությունը` վկայակոչելով
Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:
Համաձայն առողջապահության նախարարության` 3199 ՄԻԱՎ վարակակիրների 81,8%-ը տղամարդիկ են: Այս տարի վարակի 476 նոր դեպք է գրանցվել: Հիմնականում, բոլոր վարակվածների 62.9%-ը թմրամոլներ են:
Հոդվածում նաեւ նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրները պետք է բուժվեն, որպեսզի կանխարգելեն ՁԻԱՀ-ի զարգացումը, սակայն հիվանդների մեծամասնությունը հեռու է բնակվում այն փոքրաթիվ կենտրոններից, որտեղ համապատասխան բուժում է տրամադրվում:




























