Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում տեղի է ունեցել Աֆղանստան-Պակիստան սահմանին ԱՄՆ-ի կողմից սպանված «Թալիբան»-ի անդամ 18 թուրք ահաբեկիչների հոգեհանգստի արարողությունը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta-ն, անգլիական Reuters գործակալությունն այս իրադարձությունն աշխարհին հայտնել է. «Թալիբանյան պատկերներ Ստամբուլից» նկարների շարքով։
Անգլիական գործակալության կողմից ներկայացրած լուսանկարներից մեկում հավաքվածների ձեռքում պարզված է Բեն Լադենի նկարով ցուցապաստառ, որի տակ գրված է. «Հեյ, նահատակ, քո ճանապարհը՝ մեր ճանապարհն է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին-ին ԱՄՆ-ի զինված ուժերի Predator անօդաչու սարքերի կողմից Աֆղանստան-Պակիստան սահմանին իրականացված գործողությունների ժամանակ սպանված Թալիբանի 18 անդամները թուրքեր են եղել։






























