Երեւանում, դեկտեմբերի 3-ին եւ 4-ին, ժամը 19:00-ին, Գեղագիտության Ազգային Կենտրոնի Փոքր Թատրոնում տեղի կունենա «Կոմիտասյան էսկիզներ» ներկայացումը, որի բեմադրությանը մասնակցում են թատրոնի պատանի դերասանները:
Շարժման եւ վիզուալ պատկերների միջոցով պատանի դերասանները փորձում են ներկայացնել մեծն Կոմիտասի մանկությունը եւ նրա ստեղծագործական ապրումները: Բեմադրությունը, երաժշտական եւ նկարչական ձեւավորումները`Արսեն Խաչատրյանի: Գլխավոր դերում` Կարեն Խաչատրյան:
Տեքստը կարդում է` Արսեն Խաչատրյանը:
Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից ստեղծված «Փոքր թատրոն» թատրոն-ստուդիան ստեղծվել է շուրջ 25 տարի առաջ: Այստեղ 4-15 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն, ուսումնասիրում են դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում եւ պար: Թատրոնում կազմակերպվում են վարպետության դասեր, բեմադրվում են բարեգործական ներկայացումներ Հայաստանի մանկատների եւ սոցիալապես անապահով երեխաների համար:




























