Գազից թունավորվել եւ հիվանդանոց են տեղափոխվել երկու երեխաներ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շտապօգնության ծառայությունից փրկարարներն այսօր տեղեկություն են ստացել, որ ժամը 19:44-ի սահմաններում գազից թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Քանաքեռ 8-րդ փողոցի թիվ 7 շենքի 6-րդ բնակարանի բնակիչներ, 7-ամյա Վիկտոր եւ 4-ամյա Գոհար Վանցյանները։

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։