Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե Ստամբուլում PKK-ի բարձրաստիճան ներկայացուցիչ է ձերբակալվել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետն անդրադարձել է PKK-ի դեմ պայքարին` շեշտելով, որ արդեն 3 ամիս է, ինչ Թուրքիայի անվտանգության ուժերը հաջող գործողություններ են իրականացնում: Նա առանց անուն տալու նշել է, թե Ստամբուլում ձերբակալվել է PKK-ի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:
Firat գործակալությունն իր հերթին հայտնել է, թե Ստամբուլում ձերբակալվել է Սուփհի Յալչընքայա անունով մի անձ, ում պարզապես կասկածում են PKK-ի զինյալ լինելու մեջ:
Թուրքական այլ աղբյուրներ նշում են, թե Ստամբուլում ձերբակալված անձը PKK-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի` «Բահոզ Էրդալ» ծածկանունով Ֆեհման Հուսեյնի աջ թեւն է:



























