Եվրոպայի քաղաքների շարքում  մահմեդականներով առավել շատ բնակեցվածը Բրյուսելն է, իսկ 2030թ. քաղաքի բնակչության մեծամասնությունը կկազմեն մահմեդականները: Այսպիսին են Լիվենի կաթոլիկ համալսարանի` Բելգիայի հեղինակավոր ֆրանսախոս համալսարանի կատարած հետազոտության տվյալները:

«Վզգլյադ»-ը տեղեկացնում է, որ Բրյուսելում բնակվող մահմեդականների թիվը (այստեղ կենտրոնացված է բոլոր հավատացյալների կեսը) կազմում է 300 հազար: Գործնականում, Բրյուսելում իսլամն ավելի շատ մարդու է մոբիլիզացնում, քան հռոմեական կաթոլիկ եկեղեցին, քաղաքական կուսակցությունները եւ անգամ արհմիությունները, ասվում է նոյեմբերի վերջին հրապարակված հետազոտությունում: 

Ընդհանուր առմամբ, Բելգիայում հավատացյալները կազմում են բնակչության ընդհանուր թվի 6%-ը, եւ սա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից է:  Տվյալ թիվը, ինչպես սպասվում է, 2020թ. 10%-ի կհասնի: Ընդ որում, հետազոտության համաձայն, բելգիական մայրաքաղաքում ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում մաքուր իսլամը:

Բրյուսելի մահմեդականների մեծամասնությունը Մարոկկոյից են (70%) եւ Թուրքիայից (20%), մնացածները Ալբանիայից, Պակիստանից եւ Հյուսիսային Աֆրիկայից:

2008թ.-ից Բրյուսելում տղայի ամենատարածված անունը դարձել է Մուհամեդը: Այն նաեւ տարածվածության առումով երկրորդ տեղն է զբաղեցնում Անտվերպեն քաղաքում, որտեղ տարրական դպրոցում սովորողների 40%-ը իսլամի հետեւորդ է: