Հյուսիսային Կորեան իրավունք է վերապահում դիմել ռազմավարական բնույթի անսպասելի միջոցների՝ ի պատասխան Կորեական թերակղզում ԱՄՆ գործողությունների։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության փոխնախարար Կիմ Գան Իլը, նրա խոսքերը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Փուսանի նավահանգիստ է մտել նոր ամերիկյան ատոմային սուզանավ, իսկ հոկտեմբերի 1-ին Կորեայի Հանրապետության ԶՈւ օրվա պատվին շքերթի հետ կապված՝ սպասվում է ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծչի մուտքը։ Կիմ Գան Իլը հայտնել է, որ Կորեայի ժողովրդական բանակը ուշադիր հետեւում է Կորեական թերակղզում ամերիկյան ռազմավարական միջոցների հաճախակի հայտնվելուն, որը «վատ սովորություն է դարձել»։

«Նման իրադրությունում անկանխատեսելի են ռազմավարական բնույթի պատասխան միջոցները, որոնք պետք է լինեն ինքնիշխան պետության իրավունքը, անհրաժեշտ են անհանգստանալու միջոցներ ԱՄՆ հիմնական տարածքի անվտանգության հետ կապված»,- ասել է Կիմ Գան Իլը։ «Մենք կարող ենք իրականացնել նման նոր գործողությունների պլաններ ցանկացած ժամանակ»,- նախազգուշացրել է նա։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ԶՈւ-ն «ձեռքերը ծալած չի նստի»։

Փոխնախարարը նշել է, որ Կորեական ժողովրդական բանակը ելնում է այն բանից, որ ԱՄՆ-ի հետ պետք է գործ ունենալ ուժի դիրքերից։ Նրա կարծիքով՝ ռազմական պոտենցիալի ցուցադրումը Վաշինգտոնի համար «հոգեմետ նյութ» է, որն օգտագործվում է «ռազմական հեղինակության մնացորդների պահպանման համար թուլացած Կորեական թերակղզում, եւ որպես մխիթարություն նրանց օժանդակողների համար, որոնք մոռացել են խոր քնի մասին միջուկային [պատերազմի] վախի պատճառով»։