Ֆրանսիական «Գրինփիս»-ի ակտիվիստներին հաջողվել է ներխուժել «Նոժան» ատոմակայանի տարածք, որը ուժեղացված հսկողության տակ է գտնվում:
Ակտիվիստները բարձրացել են ռեակտորի պաշտպանիչ խուփի վրա եւ «Անվտանգ միջուկային էներգիա գոյություն չունի» գրառումով պաստառ տեղադրել: Դրանից հետո ակցիայի մասնակիցներին բռնել են:
«Կանաչների» դեմարշն ուղղված է եղել անվտանգության համակարգի բացթողումները վեր հանելուն, տեղեկացնում է Vesti.ru-ն:
Իրենց համարձակ նախաձեռնությունն իրագործելով` ակտիվիստները հայտարարել են, որ իրենց նպատակն է եղել ցույց տալ, թե որքան հեշտ է մտնել ԱԷԿ-ի տարածք` շրջանցելով հսկիչներին:
Նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել իշխանությունների շրջանում: Ֆրանսիայի նախագահի խորհրդականներից մեկը` Անրի Գենոն, ռադիոեթերով ստիպված է եղել հայտարարել, որ արարքը, իհարկե, անպատասխանատու էր, բայց համապատասխան եզրահանգումներ պետք է արվեն:
Նոժան-սյուր-Սեն կայանի օպերատորը «Էլեկտրիսիտե դը Ֆրանս» ընկերությունն է: Դրա ներկայացուցիչներն առայժմ զեծ են մնում մեկնաբանություններ կատարելուց, մինչեւ որ առավել մանրամասն կհետաքննեն միջադեպը:




























