Պորտուգալացի հարյուրավոր հրշեջներ չորեքշաբթի ազգային խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները, հայտնում է Associated Press գործակալությունը։

Ամբողջությամբ հակահրդեհային հանդերձանքով ցուցարարները գրավել են Հանրապետության ժողով տանող աստիճանները։ Նրանց առջև շարվել են ոստիկանների մի շարք՝ ձեռք ձեռքի տված, իսկ հրշեջները բացել են ծխի բալոններ, արձակելով ազդանշանային հրթիռներ և միացրել տագնապի ազդանշանները։ Նրանցից մեկը «Ամոթ» գրությամբ ցուցապաստառ էր բռնել։

Բողոքի ակցիան կազմակերպել է Հրշեջների ազգային արհմիությունը՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային ժամերի կրճատում։