Շիրակի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ այս մասին ահազանգն ստացվել է դեկտեմբերի 5-ին ժամը 14,55-ին: Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել 25-ամյա Արմեն Ուռուդյանը եւ 20-ամյա Նազիկ Նիկոյանը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: