Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրած ասուլիսում հերքեց այն լուրերը, թե լարված հարաբերություններ ունի նախկին մարզպետների` Արամ Քոչարյանի եւ Հենրիկ Քոչինյանի հետ: Ավելին` մարզպետը նշեց որ երբեմն հանդիպում է նրանց հետ եւ խորհրդակցում:

Ըստ որոշ լուրերի` Հենրիկ Քոչինյանը ջանքեր է գործադրում կրկին Լոռիի մարզպետ դառնալու համար, այդ նպատակով գործում է ընդդեմ ներկայիս մարզպետի:

Ա. Նալբանդյանը հերքեց նաեւ իր ու Լոռիի գլխավոր դատախազ Կ. Շահբազյանի միջեւ իբր առկա տարաձայնությունները: Նրա խոսքով` դատախազի հետ ունի «նորմալ աշխատանքային հարաբերությւոններ»:

Հիշեցնենք, որ Ա. Նալբանդյանը Լոռիի մարզպետ է դարձել այս տարվա հուլիսին, Արամ Քոչարյանի հրաժարականից հետո: