Արմավիրի մարզում, այսօր` դեկտեմբերի 5-ին, ժամը 15:13-ին տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան գյուղում` «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ թրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը, Հայաստանի ՊՆ սակրավորները: Տեղում հայտնաբերվել է երկու հրետանային արկ եւ մեկ արկի պարկուճ:
Զինամթերքը ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք:




























