Հայաստանում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք աշխատանքից ազատվում են գործատուի նախաձեռնությամբ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2010 թ. Հայաստանում աշխատանքից ազատման պատճառների մեջ 18.2 տոկոսը եղել է գործատուի ցանկությունը, իսկ 70 տոկոսը` աշխատողի սեփական ցանկությամբ է եղել: Համեմատության համար` 2006 թ. այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 11.3 եւ 74.3 տոկոս (մնացածը այլ պատճառներ են): Սակայն նշենք, որ շատ դեպքերում աշխատողն ազատվում է գործատուի պահանջով, սակայն իրավաբանորեն այն ձեւակերպվում է որպես «աշխատանքից ազատում սեփական դիմումի համաձայն»:
Հատկանշական է, որ «ամենախիստ» գործատուները շինարարության ոլորտում են: 2010 թ. այս ոլորտում աշխատանքից ազատվածների 35 տոկոսը տեղի է ունեցել գործատուի ցանկությամբ: «Ամենամեղմ» գործատուները ֆինանսական ոլորտում են, որտեղ 5.4 տոկյոսն է աշխատանքից ազատվել գործատուի նախաձեռնությամբ:



























