Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների ստվերն է եւ ուրվականը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:

Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։ 

Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...»:

Հիմա արդեն բացահայտ կասեմ, թե ինչն է Բագրատ սրբազանի անհաջողության պատճառը.Աջապահյան