Վանաձորի գրեթե բոլոր թաղամասերում բնակիչների առաջնային դժգոհությունը թափառող շներն են: Այս մասին այսօր` Լոռիի մարզկենտրոն Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցած ամենշաբաթյա քննարկման ժամանակ հայատարել է քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Քննարկման ժամանակ նշվել է, որ տրամադրվող ֆինանսական միջոցները հարցի լուծման համար բավարար չեն:
Քաղաքապետը շեշտել է, որ այս տարի 20 տոկոսով այդ միջոցներն ավելացրել են, բացի այդ, ամեն տարի պարտադիր պետք է գոնե մեկ անգամ քաղաքը մաքրվի թափառող շներից, եւ կապ չունի այդ միջոցների քիչ կամ շատ լինելը:
«Տարվա ավարտին մնացել է երեք շաբաթ ու վերջում պետք է բոլորս տեսնենք, որ այդ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված են, էս 20 օրում էդ հարցը վերացրեք»,-հանձնարարել է Սամվել Դարբինյանը:
Նշենք, որ վանաձորյան գրեթե բոլոր թաղամասերում ու բակերում օրվա բոլոր ժամերին հնարավոր է տեսնել թափառող շների, որոնք ըստ բնակիչների, հատկապես գիշերվա ժամերին չափազանց վտանգավոր են:




























