Մեքսիկայում 2011թ. ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 11,5  հազար մարդ է ձերբակալվել:  Այս թիվը բերված է Մեքսիկայի պաշտպանության նախարարության ամենամյա  զեկույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 5-ին:

Բացի այդ, տարվա ընթացքում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել են թմրանյութերի արտադրությամբ զբաղվող 192 լաբորատորիաներ, ոչնչացվել են 14 հա-ից ավելի օփիումային կակաչի դաշտեր, բռնագրավվել է 1,5 տ մարիխուանա եւ շուրջ 6 տ կոկային: Թմրամիջոցների դիլերներից առգրավել են  31,8 մլն դոլար, հազարից ավելի բջջային հեռախոսներ, 30 հազար միավոր հրազեն եւ 10 հազարից ավելի տրանսպորտային միջոցներ, տեղեկացնում է Agence France-Presse-ը: 

Անենակարեւոր ձերբակալությունների թվում նշվում է «Զետաս»-ի ղեկավար Կառլոս Կաստիլի ձերբակալությունը: