Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (Բապոր) հայտնել է, որ Լիբանանին Իսրայելի հարվածների պատճառով մոտ 20․000 պաղեստինցի փախստականներ են հարկադրաբար տեղահանվել:
Գործակալությունը հայտնել է, որ արտակարգ ապաստարաններ է ստեղծել ավելի քան 4300 տեղահանվածների համար՝ հավելելով, որ դրանք արագորեն լցվում են Իսրայելի ռմբակոծությունների ուժեղացման ֆոնին:
X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ գործակալությունը հայտնում է, որ «պատրաստ է ավելի շատ կացարաններ բացել և բավարարել աճող մարդասիրական կարիքները՝ իրավիճակի վատթարացմանը զուգընթաց»:





























