Սմիթսոնյան ինստիտուտի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ մրջյունները սկսել են հողագործությամբ զբաղվել դինոզավրերի գոյությանը վերջ դրած երկնաքարի վթարից անմիջապես հետո: Դա տեղի է ունեցել մոտ 66 միլիոն տարի առաջ: Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական հանդեսում։
Թիմը վերլուծել է սնկերի 475 տարբեր տեսակների և մրջյունների 276 տեսակների գենետիկական տվյալները՝ մրջյունների ֆերմերատիրության էվոլյուցիայի պատմություն ստեղծելով:
Արդյունքները ցույց են տվել, որ երկնաքարի հարվածից և կենդանիների և բույսերի զանգվածային անհետացումից հետո կավճի ժամանակաշրջանի վերջում, սնկերը ծաղկում էին փտած տերևների աղբի վրա: Դրանից օգտվել են կյանքի դանդաղ վերականգնման շրջանում սնկերը սննդի աղբյուր դարձրած մրջյունները։
Աշխատանքը միաժամանակ ցույց է տվել, որ մրջյուններին մոտ 40 միլիոն տարի է պահանջվել զարգացած գյուղատնտեսություն զարգացնելու համար: Հետազոտողները կարողացել են գտնել այս՝ մոտավորապես 27 միլիոն տարի առաջ ի հայտ եկած առաջադեմ պրակտիկայի ծագումը: Այս ընթացքում կլիմայի արագ սառեցումը ամբողջ աշխարհում փոխել է շրջակա միջավայրը:





























