Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Տաշիր քաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ տանիքից մուտք գործելով իրեն պատկանող տնտեսական խանութ` դրամարկղից գողացել են 750.000 դրամ, 10.000 ՌԴ ռուբլի եւ 100 ԱՄՆ դոլար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, ով խոստովանել է հանցանքն ու մասամբ ներկայացրել գողացածը:

Պարզվել է նաեւ, որ բերման ենթարկվածը գողություն կատարելիս խանութի տանիքից` մոտ 3 մետր բարձրությունից, վայր ընկնելու հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել:

Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: