ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի և Ալխաս Ղազարյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի Մեղրի և Քաջարան խոշորացված համայնքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ նշելով, որ Մեղրի խոշարացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ ծանոթացել են մի քանի սուբվենցիոն ծրագրերի և որոշ շինարարաական նախագծերի իրականացման ընթացքին:
«Քննարկեցինք համահարթեցման նոր օրենքի մասին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների մոտեցումները և դրա առավելությունները»,- գրել է պատգամավորը:




























