Սատկել է աշխարհի ամենածեր շունը, նա ապրել է 28 տարի եւ 8 ամիս: Մարդկային կյանքի հաշվարկով Պուսկե շան ապրած կյանքը հավազար էր 125 տարվա:

Շունը ծնվել էր 1985թ. Ճապոնիայի տոտիգի պրեֆեկտուրայում: 2010թ. դեկտեմբերին շիկագույն Պուսկեն հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենածեր շուն:

Անասնաբույժների փոխանցմամբ, կենդանին սատկել է բնական պատճառներով: Նրա տիրուհին` Սինոհարա Յումին հայտարարել է, թե շնորհակալ է իր շնիկին 26 տարվա երջանկության համար, գրում է NEWSru.com-ը: