Հնդկաստանի նախագահը անձամբ է շրջել ռուսական արտադրության T-90 տանկով Ռաջաստան նահանգում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ: Նա 15 րոպեանոց ուղերթ է կատարել անապատով:
Պետության 76-ամյա ղեկավարը գոհ է մնացել այդ ռազմական մեքենայից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նա մարտական մեքենաներին հետեւել է հենց տանկի վրա դրված բազմոցից, որի վրա նստած էին նաեւ հնդկական բանակի շտաբի պետ, բանակի գեներալ Վիջայ Կումար Սինգհն ու գեներալներից մեկը:
Պրատիբհա Պատիլն ընդհանրապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ռազմական տեխնիկայի նկատմամբ: 2009թ. նա թռիչք է կատարել բազմագործառութային կործանիչով:




























