Ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում այսօր` դեկտեմբերի 6-ին, կրկին բարձրացել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 384.5 դրամ` երեկվա համեմատ բարձրանալով 0.3 տոկոսով: Ամենայն հավանականությամբ` առաջիկա օրերին դոլարի բարձր փոխարժեքը կպահպանվի` հաշվի առնելով բարձր պահանջարկը:

Ընդհանուր առմամբ` այսօր բորսայում վաճառվել է 4.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը թանկացել է: փոխանակման կետերում առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1 դոլար/383 դրամ, իսկ վաճառքինը` 1դոլար/386 դրամ: