Գիտնականները վերջերս պարզել են, որ մեր հոտառությունը շատ ավելի արագ է գործում, քան նախկինում ենթադրվում էր, և ենթադրում են, որ մարդը նույնքան զգայուն է հոտերի արագ փոփոխության, որքան գույնի արագ փոփոխության նկատմամբ:

Ըստ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հետազոտության համահեղինակ դոկտոր Վեն Չժոուի, մեր հոտառության հետազոտության առանցքային խնդիրն այն է, որ դժվար է եղել այնպիսի համակարգ ստեղծել, որը մեկ շնչառության ընթացքում հնարավորություն է ընձեռում տարբեր հոտավետ նյութեր ներկայացնել ճշգրիտ ժամանակային հաջորդականությամբ:

Nature Human Behavior հանդեսում հրապարակված հոդվածում Չժոուն և իր գործընկերները հայտնում են, թե ինչպես են դա արել՝ ստեղծելով մի սարք, որում տարբեր բույրերի երկու սրվակ տարբեր երկարությունների խողովակներով ագուցված են քթի ծայրին:

Այս սրվակները հագեցած էին փոքրիկ հակադարձ փականներով, որոնք շունչ քաշելիս բացվում էին: Դա նշանակում էր, որ երկու բույրերը տարբեր ժամանակներում հասնում էին քթին՝ մեկ շնչի ժամանակ՝ 18 միլիվայրկյան (մվ) ճշգրտությամբ։ Այնուհետև թիմը 229 մարդու մասնակցությամբ փորձերի շարք է անցկացրել:

Փորձերից մեկում մասնակիցներին ներկայացվեցին խնձորի և ծաղիկների բույրեր, որոնք միացված էին սարքին՝ օգտագործելով տարբեր երկարության խողովակներ, ինչը նշանակում է, որ մի բույրը քթին մյուսից մոտ 120-180 մվ շուտ տեղ կհասնի: Այնուհետև մասնակիցներին խնդրել են երկու անգամ հոտ քաշել սարքից և հայտնել՝ արդյոք հոտերի հաջորդականությունը նո՞ւյնն է, թե՞ փոխվել է հակադիր հաջորդականության:

Գիտնականների թիմը հայտնաբերել է, որ մասնակիցները 952 փորձարկումներից 597-ում (ժամանակի 63%-ը) ճիշտ են եղել, ընդ որում, նմանատիպ արդյունքներ են ձեռք բերվել, երբ ևս 70 մասնակիցներ փորձարկումներ են կատարել կիտրոն և սոխ հիշեցնող բույրերով:

Հետագա թեստերը նրանց մասնակակցությամբ, ովքեր հատկապես լավ են գլուխ հանել այս փորձարկումներից, ցույց են տվել, որ մասնակիցները սովորականից ավելի լավ են գործել, նույնիսկ երբ երկու հոտերը  քիթն են ընկել ընդամենը 40-80 միլիվայրկյան տարբերությամբ:

Ըստ գիտնականների՝ այս տարածությունը մոտ 10 անգամ ավելի կարճ է եղել, քան ավելի վաղ ենթադրվում էր, նրա համար, որ մարդը նույն և հակառակ հերթականությամբ ներկայացված երկու հոտերը կարողանա տարբերել։