Չինաստանն առաջին անգամ 24 տարում երկու մեծ պանդա է ուղարկել ԱՄՆ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

Արու Բաո Լին եւ էգ Ցին Բաոն արդեն դուրս են եկել Դուցզյանյանի հետազոտական կենտրոնից։ Նրանք ԱՄՆ մայրաքաղաք կհասնեն Boeing 777 հատուկ չվերթով, որն ստացել է Panda Express անվանումը։ Ինքնաթիռում պանդաների համար պատրաստել են եգիպտացորենի բլիթներ, բամբուկ, գազար, ջուր եւ դեղամիջոցներ։

Ինչպես նշել է CNN-ը, կենդանիներն ուղարկվել են Վաշինգտոն առաջին անգամ 24 տարի հետո։ 2023թ. նոյեմբերին մեծ պանդաներ Մեյ Սյանը, Տյան Տյանը եւ նրանց փոքրիկը՝ Սյաո Վիցզին, վերադարձվել էին հայրենիք, եւ ԱՄՆ մայրաքաղաքի կենդանաբանական այգում ոչ մի պանդա չէր մնացել։

Անցած տարվա նոյեմբերին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ ԱՄՆ-ը ուրախ կլինի, եթե Չինաստանը որոշում ընդունի պանդաներին վերադարձնել ամերիկյան կենդանաբանական այգիներ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը «հարգում է ինքնիշխան որոշումը» երեք մեծ պանդաներին ԱՄՆ-ից Չինաստան վերադարձնելու մասին։