Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը  E, F, G, H խմբերում: Պատմության մեջ առաջին անգամ Սանկտ Պետերբուրգի Զենիթը դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: G խմբում ԱՊՕԷԼ-ն ու Զենիթը հետ թողեցին Պորտուին եւ Դոնեցկի Շախտյորին:

E խմբից 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան Չելսին ու Լեվերկուզենի Բայերը: Արսենալն ու Մարսելը F խմբի ուժեղագույններն են: Մարսելն ապահովեց տեղը գարնանային փուլում Դորտմունդի Բորուսիայի նկատմամբ վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ տարած հաղթանակով:

H խմբում Բարսելոնան ու Միլանը նախապես էին ապահովել ուղեգիրը:

Չեմպիոնների լիգա

Խմբային փուլ

6-րդ տուր

Е խումբ

Չելսի (Անգլիա) - Վալենսիա (Իսպանիա) - 3:0 (2:0)

Դրոգբա, 3, 76, Ռամիրես, 22

Գենկ (Բելգիա) - Բայեր (Գերմանիա) - 1:1 (1:0)

Ֆոսեն, 30 - Դերդիյոկ, 79

F խումբ 

Օլիմպիակոս (Հունաստան) - Արսենալ (Անգլիա) - 3:1 (2:0)

Ջեբուր, 16, Ֆուստեր, 36, Մոդեստո, 89 - Բենայուն, 57

Բորուսիա (Դորտմունդ, Գերմանիա) - Մարսել (Ֆրանսիա) - 2:3 (2:1)

Բլաշչիկովսկի, 23 , Հումելս (11մ), 32 - Ռեմի, 45+4, Այու, 85, Վալբուենա, 87

G խումբ

Պորտու (Պորտուգալիա) - Զենիթ (Ռուսաստան) - 0:0 (0:0) 

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - Շախտյոր (Ուկրաինա) - 0:2 (0:0) 

Ադրիանո, 62, Սելեզնյով, 78

H խումբ

Բարսելոնա (Իսպանիա) - ԲԱՏԷ (Բելառուս) - 4:0 (1:0)

Ռոբերտո, 35, Մոնտոյա, 60, Պեդրո, 63, 89

Վիկտորիա (Չեխիա) - Միլան (Իտալիա) - 2:2 (0:0)

Բիստրոն, 89, Դյուրիշ, 90 - Պատո, 47, Ռոբինյո, 48