Խմիչքը պատճառ է դարձել, որ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավարը ազատվի աշխատանքից: Ռենդոլֆ Բեբիթը հրաժարական է տվել, երբ մի քանի օր առաջ կալանավորվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Մեկնաբանելով իր հրաժարականը, Բեբիթը հայտարարել է, որ չէր ցանկանա, որ ինչ-որ բան ստվեր գցի իր գործընկերների աշխատանքի վրա: 65-ամյա Բեբիթը կալանավորվել է դեկտեմբերի 3-ին, Ֆերֆաքս քաղաքում: Ոստիկանները կանգնեցրել են նրա մեքենան այն բանից հետո, երբ նա անցել է ճանապարհի հանդիպակած գոտի, հաղորդում է Lenta.ru-ն:
Բեբիթը, ով ավելի քան 25 տարի օդաչու է աշխատել Eastern Airlines ավիաընկերությունում, ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր 2009-ին:


























